среда, 6 апреля 2016 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը»



Առաջին հայացքից այստեղ տեսնում ես սիրո պատմություն: Տեսնում ես սիրահարված պատանի, նստած քարերին ՝ իր սիրելիով զմայլվելիս: Ապա տեսնում ես տարիքն առած մի տղամարդու, որ շարունակ կրկնում էր այն աղջկա անունը, որին այդքան սիրեց, սակայն ճակատագրի քմահաճույքով բաժանվեց նրանից: Տեսնում ես ծերունու սիրով բոցավառված աչքերը իր սիրելիին ճանաչելիս:  Տեսնում ես նրա հոգեկան աշխարհի փոթորիկները, ափսոսանքը: Սակայն դասարանում քաննակումից հետո հասկացա, որ հեղինակը չի ցանկացել փոխանցել սիրո պատմություն, այլ ցանկացել է ցույց տալ հայերի կոտորածների հետևանքով իրարից բաժանված անհատների: Նրանք բաժանվել են: Նրանք պարզապես իրարից հեռացել են: Նրանց ներսում ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել է նրանց բաժանվող տարածությունը: :

Комментариев нет:

Отправить комментарий